“Արտալան” ընկերությունն իրականացնում է կցակարային տանիքների պատրաստում և մոնտաժ և 2001թ.-ից զբաղվում է լանջավոր տանիքածածկերի համակարգով: Կիրառելով տարիների ընթացքում ձեռք բերած փորձը` մենք հնարավորություն ենք ընձեռում հաճախորդներին նոր կամ վերակառուցվող շինարարական օբյեկտները առավել արդյունավետ ձևով համալրել ժամանակակից և որակյալ նյութերից պատրաստաված տանիքածածկերով:
“Արտալան” ընկերությունն իր առջև խնդիր է դրել առավելագույն օպտիմալության հասնել հաճախորդների, բաժնետերերի, անձնակազմի, հասարակության, պետության շահերի զուկացման հարցում: Մենք ձգտում ենք, որ մեր տեսականու յուրաքանչյուր նյութ կամ տեխնոլոգիա լինի էներգիախնայող, անվտանգ (բնապահպանության տեսանկյունից), գեղեցիկ և հարմարավետ օգտագործման մեջ:
Մեր բիզնեսի փիլիսոփայությունն ուղղված է ՀՀ շինարարական ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանն ու զարգացմանը:
Ընկերության տեխնոլոգիական լայն հնարավորությունները, որոնց հիմքում ընկած են սեփական մշակումները, եզակի արդյունաբերական սարքավորումները և շուրջ 5 տարի նման տանիքածածկերի տեղադրման փորձը , թույլ են տալիս երաշխավորել վերջիններիս կիրառության հուսալիությունը, տեխնիկական և տնտեսական նպատակահարմարությունը:
Ներկայումս “Արտալան” տանիքածածկերը իրենց բնութագրիչների ամբողջության շնորհիվ համարվում են տարբեր կառուցվածքի տանիքածածկերի լայն դասի լավագույն լուծումը:
“Արտալան” ընկերությունը հանդիսանում է անգլո-հոլանդական խոշորագույն “Corus Group” կոնցեռնի միակ հայաստանյան ներկայացուցիչը, որը զբաղվում է բարձր ամրությամբ և բազմազան պոլիմերային ծածկույթներով օժտված նորագույն եզակի նյութի ` HPS 200-ի, արտադրությամբ:
Մեր հպարտությունն են մեր մշտական հաճախորդները, ինչպես նաև այն հաճախորդները, որոնք մեզ են դիմում ըստ երաշխավորության:
Որակյալ և ազնիվ աշխատանքը հաջողության լավագույն գրավականն է: “Արտալան” ընկերությունը թանկ է համարում սեփական հեղինակությունը , իսկ հաճախորդները` համագործակցությունը մեզ հետ: