<<Արտալան>> ընկերությունը առաջարկում է նոր տեխնլոգիայով պատրաստված լանջավոր տանիքներ:Կցակարային տանիքածածկերի պատրաստման և մոնտաժման գլանափաթեթային տեխնոլոգիան այդպես է անվանվում , քանի որ տանիքածածկերը պատրաստվում են անմիջապես շինհրապարակում գլանափաթեթի տեսքով բերված մետաղից և կարող են ունենալ ցանկացած երկարություն: Սա հնարավորություն է տալիս խուսափել լայնակի կարերից, որոնք էլ հանդիսանում են ջրի ներթափանցման հիմնական վայրերը: Գլանափաթեթային տեխնոլոգիայի կիրառման համար մեր ընկերությունն ունի անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներ` մետաղի ձևման հաստոցներ, հատուկ կորացնող և կարող մեքենաներ և այլն: Գլանափաթեթային տեխնոլոգիան հանդիսանում է առավել առաջադիմական և հնարավորություն է ընձեռում պոլիմերային ծածկույթներով ցինկապատ պողպատից պատրաստել ժամանակակից կցակարային տանիքածածկեր :
Գլանափաթեթային տեխնոլոգիայով կցակարային տանիքածածկերի պատրաստման և մոնտաժման առավելություններն են .
- պոլիմերային ծածկույթով պողպատի կիրառում, որն առավել մաշակայուն է , հետևաբար և առավել երկարակյաց
- տանիքածածկի բարձր աստիճանի հերմետիկության ապահովում թիթեղների լայնակի կարերը երկակի կանգնած կցակարի շնորհիվ
- կցակարային տանիքածածկերի մոնտաժումն իրականացվում է գրեթե անաղմուկ, ինչը չափազանց կարևոր է մարդաշատ վայրերում աշխատանքների իրականացման համար
- տեխնոլոգիան կիրառելի է ցանկացած աստիճանի թեքություն ունեցող տանիքածածկերի համար (սկսած 1 %-ից ցանկացած բարդ ձևի և չափսի ծածկի դեպքում )
- կցակարային տանիքածածկերի պատրաստման և տեղադրման համար անհրաժեշտ որոշ տեսակի սարքավորումների շարժունակությունը, որը թույլ է տալիս բոլոր աշխատանքներն իրականացնել անմիջապես շինհրապարակում, նույնիսկ ձեղնահարկում
- ջրատար համակարգը ( ուղղանկյուն ջրհորդանը, կլոր և քառակուսի ջրատար խողովակները, ջրատար համակարգի արմունկները, ձնարգելիչները) պատրաստվում է նույն նյութից, ինչից և տանիքածածկերը: