HPS200 ծածկույթը պլաստիզոլային ծածկույթների շուկայի առաջատար հանդիսացող Corus ընկերության հատուկ մշակումն է :
Դասական պլաստիզոլի համեմատությամբ HPS200-ը առավել երկարակյաց է և դիմացկուն: HPS200 օժտված է բարձր դիմացկունությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ, հետևաբար ծածկույթն առավել երկար կպահպանի իր արտաքին տեսքը:
HPS200 օժտված է գերազանց դիմադրողականությամբ մեխանիկական վնասվածքների նկատմամբ, որն ապահովում է նրա անգերազանցելի ամրությունը կորոզիայի դեպքում և երկարակեցությունը /ավելի քան 30 տարի/:
Պոլիմերային ծածկույթով ցինկապատ պողպատից պատրաստված արտադրանքների երկարակեցության խնդրի հրատապությունը կապված է պողպատի` քայքայման նկատմամբ ցածր ամրություն ունենալու բնական հատկության հետ : Պողպատի քայքայումը անխուսափելի գործընթաց է, պայմանավորված է մետաղի զգայունությամբ թթվածնի հետ փոխներգործության նկատմամբ /օքսիդացման ռեակցիա/, որի արդյունքում էլ գոյանում է ժանգը: Սեփականատիրոջ համար կառույցի ճակատային մասին կամ տանիքածածկին կորոզիայի վաղաժամ առաջացումը պայմանավորում է վերանորոգման համար ահնրաժեշտ լրացուցիչ ծախսերի իրականացումը:
HPS200 ծածկույթի հանրաճանաչությունը կապված է հակակորոզիոն պաշտպանության, ուլտրամանուշակագույն ճառագայթների և մեխանիկական վնասվածքների նկատմամբ դիմացկունության հետ , ինչը ցինկապատ պողպատի ոչ մի այլ պոլիմերային ծածկույթ ի վիճակի չէ ապահովել : Վերջինս հնարավոր է դառնում շնորհիվ պլաստիզոլային ծածկույթների, որոնք ի տարբերություն ցինկապատ պողպատի պոլիմերային այլ ծածկույթների, արտաքին միջավայրի վնասակար ազդեցությունների նկատմամբ օժտված են բարձր ամրությամբ , ինչպես նաև հանդիսանում է նախնական վերամշակման առաջադեմ համակարգի արդյունք:
Սակայն բացի պոլիմերային ծածկույթի երեսային մասի հատկությունների հետ կապված առավելությունների , HPS200 ունի ևս մեկ առավելություն պոլիմերային ծածկույթով ցինկապատ մետաղի այլ տեսակների նկատմամբ: Դա հակառակ կողմի պաշտպանիչ ծածկույթն է , որն օժտված է առավել բարձր դիմադրողականությամբ հնարավոր կոնդենսատի նկատմամբ և հանդիսանում է Corus ընկերության հատուկ մշակումներից մեկը: