"Արտալան" ընկերությունը կիրառում է թիթեղների միացման միայն երկակի կցակարային եղանակը, որը արդի պայմաններում հանդիսանում է ամենահուսալին:
Կցակարային տանիքը մետաղյա է , որտեղ տանիքածածկի առանձին տարրերի միացումը իրականացվում է կցակարի օգնությամբ: Պատկերը տանիքածածկի տարր է, որի եզրերը նախապատրաստված են կցակարային միացման համար:
Կցակարային միացումը կարի հատուկ տեսակ է , որն առաջանում է մետաղյա տանիքի թիթեղների միացման ժամանակ:
Տանիքածածկի թիթեղների կցակարային միացումը , որպես կանոն, իրականացվում է երկակի կանգնած կցակարով: Կցակարային տանիքածածկերի մոնտաժման ժամանակ կցակարը կարող է ամրացվել սիլիկոնային հերմետիկով միացումների վայրերից ջրի ներթափանցումը բացառելու նպատակով: Մեծ ուշադրություն է հատկացվում կավարամածին թիթեղներն ամրացնելու որակին, ինչն էլ հնարավորություն է տալիս լիովին բացառել կաթոցների և աղմուկի առկայության հնարավորությունը անձրևի կամ քամու ժամանակ: Լանջի երկարությամբ ձգվող մետաղի շերտերի կողային երկար եզրերը միացվում են կանգնած կցակարերով:
Կցակարային տանիքածածկը պատրաստվում է ժամանակակից եղանակով` կիրառելով գլանման հատուկ էլեկտրամեխանիկական սարքավորումներ : Կցակարային տանիքածածկի պատրաստման ժամանակ երկակի կանգնած կցակարի իրականացումը , ի տարբերություն մեկ կցակարի , միանշանակ, ապահովում է բարձր հուսալիություն: Երկակի կանգնած կցակարի և տանիքածածկի վրա միջանցիկ անցքերի բացակայության շնորհիվ ապահովվում է պաշտպանությունը կաթոցներից և ձյան ներթափանցումից: