Ձնարգելիչները անվտանգության ապահովման կարևորագույն տարրերից են: Տանիքներում ձնարգելիչներն անհրաժեշտ են , որպեսզի գարնանային հալոցքի ժամանակ ձյան ծանր շերտերը սահեն հավասարաչափ: Հակառակ դեպքում դրանք, քերելով տանիքի մակերեսը, կարող են մեծ քանակությամբ վայր ընկնել բնակիչների կամ հարակից շինությունների վրա:
Տանիքի անվտանգ շահագործման նպատակով խորհուրդ է տրվում ձյան հոսքի հնարավոր վայրերում տեղադրել ձնարգելիչներ: Ձնարգելիչի կիրառումը հնարավորություն է տալիս կանխել ձյան մեծ քանակության կամ սառույցի հոսքը տանիքից, քանի որ վերջինս , բացի ավտոմեքենաներին հասցրած վնասի, առաջին հերթին մեծ վտանգ է ներկայացնում մարդկանց համար:
<<Արտալան >> ընկերությունը առաջարկում է սեփական արտադրության ձնարգելիչներ` քառակուսի կամ խողովակաձև խողովակներով , որոնք պատրաստված են պոլիմերային ծածկույթներ ունեցող ցինկապատ պողպատից և ներկված են տանիքի գույնի , ինչը թույլ է տալիս շինության գեղագիտական տեսքը զուգակցել նրա ամրության և հուսալիության հետ:
Ձնարգելիչը մոնտաժում են տանիքածածկի վրա` հիմնական պատի քիվի հատվածում : Երկար լանջի դեպքում ձնարգելիչները տեղադրում են երկու կամ ավելի շարքերով:
Հաշվարկների ժամանակ հաշվի է առնվում տանիքածածկի պատրաստման նյութը, տանիքի թեքության աստիճանը, լանջի երկարությունը, տանիքածածկի կառուցվածքը և ամրացման հաճախականությունը:
Ձնարգելիչները չեն խախտում կառույցի ճարտարապետական ներդաշնակությունը և Ձեր տանիքին հաղորդում են ավարտուն տեսք, և ,որ ամենակարևորն է, պաշտպանում են մի շարք վտանգներից: