Ճարտարագիտության բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ի հայտ եկան բազմաթիվ նորամուծություններ: Այսօր առկա են նոր համակարգեր, որոնք թույլ են տալիս ազատվել տանիքածածկերին գոյացող սառցային կաղապարից: Տանիքածածկին սառույցի գոյացումը հանգեցնում է
հալոցքային ջրերի անցատեղերի խցանմանը, և արդյունքում ջրատար խողովակներում, կավարամածերին առաջանում են սառցալուլաներ, որոնք ցանկացած պահի պատրաստ են վայր ընկնել: Գոյացած սառցաշերտից տանիքածածկը առավելագույնս ծանրաբեռնվում է, պայթում են ջրատար խողովակները, դեֆորմացվում են ջրհորդանները: Նման անցանկալի երևույթներից խուսափելու նպատակով տանիքածածկերը պատում են հատուկ ծածկույթով, որը կանխում է սառցաշերտի գոյացումը:
Տանիքածածկերի և ջրատար խողովակների հակասառեցապատման համակարգն տեղադրման տեսանկյունից բավական պարզ է, դյուրին և ունիվերսալ, լիովին համալրված է սառցաշերտի գոյացումը կանխող, ջրհորդաններից, ջրատար խողովակներից ու տանիքից ձյան և սառույցի հեռացման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Տանիքին, ջրհորդաններում և ջրատար խողովակների ներսում տեղակայվում է մալուխ , որը հնարավորություն ունի տաքանալ մինչև որոշակի ջերմաստիճանի և դրանով իսկ կանխել սառույցի գոյացումը: Տաքացող մալուխը ամրացվում է , միացվում ուժային սարքավորմանը, ապահովվում անջատիչներով և ջերմակարգավորիչով:
Մալուխն օժտված է բաշխված դիմադրողականությամբ, որի շնորհիվ նրա ցանկացած կետում դողածածկոցների միջև ներուժի միևնույն տարբերություն է ապահովվում:
Համակարգը հեշտությամբ կարելի է հարմարեցնել նախագծի ցանկացած փոփոխություններին , որոնք ծագում են մոնտաժման ընթացքում: Ջեռուցող մալուխի ավելորդ հատվածը հնարավոր է կտրել , քանի որ դա ոչ մի կերպ չի ազդի մալուխի ջերմատվության հզորությունը բնութագրող ցուցանիշների վրա:
Հատուկ պոլիմերից պատրաստված մալուխի միջուկը կարգավորում է մալուխի ելքային հզորությունը` կապված շրջակա միջավայրի ջերմաստիճանային փոփոխությունների հետ / որքան ցածր է ջերմաստիճանը, այքան մեծ է մալուխի հաղորդած ջերմության հզորությունը/: Մալուխը խնայում է էլեկտրաէներգիան, բացառում է տանիքածածկի գերտաքացումը, և անհրաժեշտության դեպքում ջեռուցումը կարելի է անջատել: Հակասառեցապատման համակարգերը միմյանցից տարբերվում են առաջին հերթին ընդհանուր հզորությամբ: Հակասառեցապատման մալուխը հնարավոր է տեղադրել տանիքի ցանկացած տեսակի վրա, ինչպես նաև ջրամատակարարման համակարգում: Խողովակի երկարությամբ տեղադրված ջեռուցող մալուխը բացառում է խողովակի ներսում ջրի սառցակալումը , հետևաբար և խողովակի վնասումը: Նմանատիպ եղանակով կարելի է տաքացնել նաև կառույցի առջևի աստիճանները` ապահովելով շինության մաքրությունը և չեզոքացնելով վնասվածքներ ստանալու հնարավորությունը:
Հակասառեցապատման համակարգերի նկատմամբ ներկայացվող պահանջարկը օրեցօր աճում է : Բացի այդ, արդեն բազմաթիվ մարդկանց կողմից դրանք համարվում են ինժեներական պարտադիր տարր: : Չի բացառվում , որ մոտ ապագայում նման համակարգերը, որոնք ազատում են կառույցների տանիքածածկերը սառցալուլաներից և սառցաշերտերից, կընդգրկվեն առանձին տեսակի շինությունների կառուցմանը վերաբերող պարտադիր ստանդարտներում : Հակասառեցապատման համակարգը խորհուրդ է տրվում կիրառել անընդհատ կար ունեցող թեք և հարթ տանիքածածկերում, ջրհորդաններում և ջրահեռացման ձագարներում , պլաստմասե և մետաղական, <<փափուկ>>, առանց ջրհորդանների տանիքածածկերում և այլն: